Երեւանում, այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 01:00-ի սահմաններում 26-ամյա Վահագն Ս.-ն Երեւան-Երասխավան ավտոճանապարհին իր վարած Nissan մակնիշի 35 PC 400 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երեւան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մխրճվել ճանապարհային ոստիկանության անշարժ պահակակետի ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստի» մեջ՝ հայտնվելով շենքի ներսում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւորներ, 24-ամյա Եկատերինա Ա.-ն, 24-ամյա Ալմա Բ.-ն, 32-ամյա Աշիկ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:


Աղբյուրը հայտնում է, որ ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Դեպքի վայրում վարորդը ճանապարհային ոստիկաններին ասում էր, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենա, ով իր համար վթարային իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: