Hraparak.am-ը գրում է.«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւս դանդաղ մտնում է ընտրարշավի մեջ եւ չհայտարարված քարոզարշավը սկսում է շատ օրիգինալ։ Քիչ առաջ մեր էլեկտրոնային փոստին ստացանք Քաղպայմանագիր կուսակցության «Հասարակական կապերի և առաջխաղացման թիմի» գրությունը, որտեղ նրանք Հայկ Մարությանի ռետուշ արված լուսանկարին կից գրել են ․

«Խնդրում ենք Հայկ Մարությանի հետ կապված նյութեր հրապարակելիս օգտագործել կցված նկարը»։ Անշուշտ, ներելի է երիտասարդ ու ընտրություններում որոշակիորեն անփորձ թիմի կողմից նման խնդրանքով լրատվամիջոցներին դիմելը, բայց ավելի փորձառու կուսակցականները պետք է նրանց զգուշացրած լինեին, որ ոչ մի ԶԼՄ պարտավոր չէ իրենց թեկնածուին ներկայացնել դրական ու պուպուշ գույներով։ Հակառակը՝ պետք է պատրաստ լինեն, որ նախընտրական շրջանում ասպարեզ են հանվելու Հայկ Մարությանի ամենաանցանկալի լուսանկարները, որտեղ նա ծամածռված դեմքով է ու կանացի շորերով։ Եւ դա տեղավորվում է քարոզչության կանոնների մեջ։ Իրենք իրավունք ունեն պլակատների վրա, իրենց լրատվամիջոցներում օգտագործել այս գեղեցիկ լուսանկարը, սակայն անկախ ԶԼՄ-ներին նման խնդրանքով դիմելն առնվազն ծիծաղելի է։