Հայաստանի ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ օգոստոսի 28-ին նիստ է հրավիրել, որի օրակարգում է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նշենք, որ օգոստոսի 23-ին կառավարությունը հավանություն է տվել այդ նախագծին, որով առաջարկվում է Սեւանա լճից ջրառի չափը 2018 թվականի համար 170 մլն խմ-ից դարձնել մինչեւ 210 մլն խմ, այսինքն ավելացնել 40 մլն խմ-ով:


Ավելի ուշ, այսօր ժամը 10-ին ՀՀ Ազգային ժողովի դիմաց «S.O.S Սեւան» նախաձեռնությունը բողոքի ակցիա է կազմակերպելու ի պաշտպանություն Սեւանա լճի:

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ սրտի կսկիծով են նման որոշում ընդունում եւ իրենց խնդիրն է մաքսիմալը անել, որ Սեւանա լջից լրացուցիչ 40 մլն խմ ջրառ կազմակերպելուն բանը չհասնի: «Դեռ հունիսին խնդիր էր դրվել ամեն ինչ անել, որ հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չլինի: Կառավարությունում մի քանի քննարկումներ են տեղի ունեցել, որի մասնակիցները երկու մասի էին բաժանվել. մի մասը պնդում էր, որ հնարավոր է ոռոգման կարիքները բավարարելն առանց Սեւանից ջրառ իրականացնելու, իսկ մյուս մասը պնդում էր, որ դա հնարավոր չէ, եւ եթե գնանք այդ ճանապարհով, կկանգնենք աղետի առաջ, որովհետեւ կպարզվի, որ գյուղացիների այգիները, որոնք աննախադեպ բերքի են սպասում, կկանգնեն աղետի առջեւ»,-ասել էր նա:

Վարչապետը նշել էր, որ այսպիսով եկան հետեւյալ մոտեցման, որ այսպիսի որոշում կայացնեն, բայց կստեղծեն նաեւ օպերատիվ խումբ, որն անգամ օրենքի ընդունման պարագայում կուսումնասիրի վիճակը եւ կփորձի իրավիճակը կառավարել այնպես, որ եթե կա որեւէ գործնական հնարավորություն ոռոգման խնդիրը լուծել առանց այս 40 մլն խմ-ին կպնելու, այդ խնդիրը լուծենք. «Բայց այնպես անենք, որ եթե պարզվի, որ բերքը ոչնչանում է, մենք այնուամենայնիվ, այդ ջրառն իրականացնենք»:

Վարչապետը նկատել էր, որ ջրի պահանջարկը ձեւավորվում է «աչքաչափի վրա