Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է 18 մարդու, ովքեր մասնակցել են ծեծկռտուքի և հրաձգության, հայտնում է ՏԱՍՍ-ը: Միջադեպի հետևանքով 3 հոգի հոսպիտալացել է: «Մոսկվա» գործակալությունը հայտնում է, որ ձերբակալվածներից 8-ը Ադրբեջանի քաղաքացի են, 7-ը՝ Հայաստանի, 1-ը՝ Վրաստանի, 2-ն էլ Չեչնիայից են: Դեպքի վայրում ոստիկանները 13 պարկուճ են գտել: