«Ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 23-ին նախատեսված Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը՝ «Միասին՝ հանուն Երևանի» կարգախոսով, կգլխավորի ՀՀ ԲՆ Անտառային կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը։ Նա մեղադրվել և բանտարկվել է Երևանի առաջին քաղաքապետ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանի սպանության համար։

Հիշեցնենք, որ նա սպանվեց 1994-ի դեկտեմբերի 18-ին մայրաքաղաքի իր տան շքամուտքի մոտ: Մարդասպանն այդպես էլ չբացահայտվեց, սակայն սպանությունից երեք օր անց ՀՅԴ-ական Միքայել Մանուկյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, որից հետո նա հայտնաբերվել էր և տեղափոխվել ԱԱԾ մեկուսարան։

1995թ. դեկտեմբերի 26-ին Համբարձում Գալստյանի սպանության գործով մեղադրյալ Միքայել Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոփոխվել էր։ Նա երկու անձի երաշխավորությամբ ազատ էր արձակվել, քանի որ նրան կալանքի տակ պահելու օրենքով սահմանված մեկ տարի ժամկետը լրացել էր»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: