Գերմանիական Վիսբադեն քաղաքի իշխանությունները օգոստոսի 28-ին որոշել են ապամոնտաժել արվեստների փառատոնի շրջանակներում տեղադրված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի չորս մետրանոց ոսկյա արձանը: Պատճառ Է դարձել «անվտանգության երաշխիքների» բացակայությունը: Քաղաքի ոստիկանությունը կզբաղվի արձանի ապամոնտաժմամբ, որը պետք է ավարտվի չորեքշաբթի առավոտյան, գրում է Deutsche Welle-ը:

Երեքշաբթի երեկոյան արձանի կողքին վանավոր վեճեր էին սկսվել Էրդողանի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ: Ոստիկանությունը հայտարարել է «թեթեւ ձեւով ագրեսիվ տրամադրության» մասին, սակայն վեճերը ֆիզիկական բախումների չեն վերաճել: Այլ տվյալներով՝ վեճերը ծեծկռտուքի են վերաճել, իսկ կոնֆլիկտի որոշ մասնակիցների մոտ ծակող գործիք է նկատվել:


«Արվեստը պարտավոր է ցույց տալ, թե ինչ է տեղի ունենում»,- հայտարարել է բիենալեի կազմակերպիչ, Հեսենի թատրոնի ղեկավար Ուվե-Էրիկ Լաուֆենբերգը, ով կազմակերպել էր են: Երկրամասային կառավարության նիերկայացուցիչ Լյուցիա Պուտրիխը քննադատել է ակցիան՝ հիշեցնելով Թուրքիայում ժողովրդավարության խնդրի մասին. «Այս մարդը պատվանդանի արժանի չէ, եւ, առավել եւս, այն պետք չէ ձուլել ոսկուց»: