Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն իր 100 օրվա գործունեության կարևոր ձեռքբերումներից մեկն է համարում էլեկտրաէներգիայի և գազի սակագների իջեցման ուղղությամբ բանակցություններ տանելն ու կոնկրետ արդյունքների հասնելը: Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:


«Հուլիսի 1-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ բանակցությունների արդյունքում եկանք այն եզրակացության, որ հուլիսի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեց 10 դրամով՝ կազմելով ցերեկային սպառման համար 30 դրամ, իսկ գիշերային սպառման համար` 20 դրամ»,-ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է գազի սակագնին, ապա սոցիալապես անապահով ընտանիքների համար այն նվազեց 20 դրամով՝ նախկին 100-ի փոխարեն դարձավ 1 խմ-ի դիմաց՝ 80 դրամ: