Այսօր՝ ժամը 18:00-ին ավարտվեց ԿԸՀ-ում փաստաթղթերի ընդունումը։ Այսպիսով՝ 13 քաղաքական ուժ, որից 9-ը՝ կուսակցություն, 4-ը՝ դաշինք, կպայքարի քաղաքապետի աթոռի համար։ Ներկայացնում ենք քաղաքական ուժերի՝ Երեւանի քաղաքապետի թեկնածուներին։

«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորելու է դերասան Հայկ Մարությանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է։

«Երկիր Ծիրանիին»-ը՝ ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

«ՕԵԿ»-ը Երեւանի կառավարումը վստահելու է ԱԺ նախկին ղեկավար Մհեր Շահգելդյանին։

«ՀՅԴ»-ն՝ բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանին։

«Ժառանգության» քաղաքապետի թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է։

«Երեւան հանրության» դաշինքինն էլ՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։

«Ռեֆորմիստների» կուսակցության ընտրական ցուցակը կգլխավորի կինոռեժիսոր Արտակ Դավթյանը։

«Երեւանցիներ» դաշինքի առաջին համարը ԱԺ պատգամավոր Արարատ Զուրաբյանն է։

«Հայք» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Գեւորգ Հովսեփյանն է։

«Հայաստանի ժողովրդական ազատական միություն» կուսակցությանը՝ Սանդալյան Գեւորգը։

«Ժողովրդական ուղի» կուսակցությանը՝ Գասպարյան Մանուելը։

Նշենք, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին։ Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 11-ին և կտևի մինեւ սեպտեմբերի 20-ը։