Օգոստոսի 30-ին, ժամը 12:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձը չպարզաված քաղաքացին ոտնթաթերը մեխել է Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում գտնվող նստարաններից մեկին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: