ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի համոզմամբ՝ փողոցային երաժիշտներին ներկայացվող միայն մեկ պահանջ է պատկերացնում՝ համերգն ավարտել մինչ 23:00-ն: Այս մասին Միրզոյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:

«Փողոցային երաժիշտները քաղաքային մշակույթի կարևոր մաս են, և նրանց կարող է ներկայացվել միայն մեկ պահանջ՝ համերգն ավարտել մինչև ժամը 23։00-ն»,-ասաց նա:

Ոստիկանները Հյուսիսային պողոտայում օգոստոսի 29-ին արգելել էին փողոցային երաժիշտներին նվագել՝ հորդորելով տեղափոխվել այլ վայր: Նրանց պնդմամբ՝ երաժշտությունը խանգարում էր բնակիչների անդորրը: