«Ժամանակ» թերթը գրում է. «ՔԿ-ում սկսվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ինչպես նաև նախկին ոստիկանապետ, Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանի կատարած ենթադրյալ հանցագործությունների քննությունը։

«Ավազահատիկ» ընկերության տնօրենը հաղորդում է ներկայացրել, որ իր ստեղծած ընկերության դեմ խոչընդոտներ են ստեղծել և պահանջել հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերության բաժնեմասերի 60 տոկոսը։

Ընկերության հիմնադիրը և այլ վկաներ իրենց ցուցմունքներում առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց թվում մատնանշել են Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանների, Ալիկ Սարգսյանի անունները»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: