Լոռու մարզում, այսօր՝ օգոստոսի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01:00-ի սահմաններում 22-ամյա Դավիթ Գալստյանը իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի 34 VC 006 համարանիշի ավտոմեքենայով Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղեւորներ 23-ամյա Գառնիկ Մ.-ն եւ 22-ամյա Վաղարշակ Ն.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:


Պարզվել է, որ մահացածն ու վիրավորները ծառայում են ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասում, ինչի համար էլ դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՊՆ Վանաձորի Ռազմական ոստիկանության օպերատիվ խումբը: