Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հայաշատ Բուրջ Համուդ թաղամասում միջադեպ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկանում ենք «Արեւելք» կայքից:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիճաբանություն է տեղի ունեցել, որն արյունահեղության է վերածվել. միջադեպի հետեւանքով զոհեր կան, այդ թվում՝ ազգությամբ հայեր:


Նախնական տվյալներով՝ Արաքս փողոցում բնակվող ոչ հայ քաղաքացիներից մեկը հայհոյանքով է դիմել տեղաբնակ հայ տարեցներից մեկին, իսկ հայ երիտասարդները փորձել են սաստել: Որոշ տեղեկություններով՝ միջադեպի մեղավորը հոգեկան խնդիրներ ունի:

Ծագած վիճաբանության ժամանակ դանակահարված հայ երիտասարդներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, եւս երկու հայ երիտասարդներ ծանր վիճակում են:

Միջադեպի այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն: