Պետք է հասկանանք, թե տնտեսական առումով ինչ հնարավորություններ կունենանք հաջորդ տարի ուսուցիչների աշխատավաձը բարձրացնելու համար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով, «Ուսուցիչ» ծրագրով հաջորդ տարի նախատեսում են մանկավարժների վերապատրաստում, որի արդյունքում ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա:


«Այսինքն մենք ստեղծել ենք մի համակարգ, երբ վերապատրաստման եւ որակի բարձրացման արդյունքում ուսուցչի աշխատավարձը բարձրանալու է»,-ասաց նա: