Սոչիում ավարտվել են Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները: Ազերթաջ գործակալության թղթակիցը տեղեկացրել է, որ նախագահները հանդիպել են նաեւ աշխատանքային ճաշի սեղանի շուրջ, որին ներկա են գտնվել նաեւ պատվիրակությունների անդամները, որից հետո Ալիեւը մեկնել է:

Սոչիի միջազգային օդանավակայանում նրան ճանապարհել են քաղաքապետ Պախոմովը, Կրասնոդարի երկրամասի նահանգապետի տեղակալ Վորոնովսկին եւ ՌԴ ԱԳՆ արարողակարգի բաժնի պետի տեղակալ Յակովլեւը: Հարկ է նշել, որ Ալիեւի այցը պաշտոնական էր: Մինչդեռ ՌԴ կառավարության անդամներից եւ ոչ մեկը նրան օդանավակայան չի ուղեկցել: