Արտավազդ Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր մի ներքին թերահավատություն ու զգուշավորություն է պատել ինձ։ Եվ կարծես թէ անհիմն չէ։ Ներող եղեք...
Լավ մարդ ու լավ ընկեր լինելը քաղաքական կատեգորիա չէ։ Պաշտոնի ձգտողներ լրջացե՛ք։ Սեղանին լուրջ խնդիր է դրված։ Վատին ավելի վատով փոխարինելու այլևս ժամանակ ու հնարավորություն չկա։ Մենք կրկեսի վերածելու երկիր չունենք։ Ժամանակն է ծանր ու թեթև անել սեփական ուժերն ու հնարավորությունները։ Խոսքս արկածախնդիրներին է ուղղված։
Ինչպես կասեր դասականը՝ ՍԹԱՓՎԵՔ...