Հայկը իր միտքը լավ չի արտահայտել, ու այո, հաճոյանալու մասով եւ հասարակության աչքերի մեջ թոզ փչելու հարցում նա ձեր փորձը չունի, բայց Հայկը մաքուր ու ազնիվ մարդ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններում ՔՊ թեկնածու Հայկ Մարությանի հայտարարությունների վերաբերյալ ՀՀԿ-ական, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի արձագանքին:

Նա, մասնավորապես, նշել է.


«Տո այ անտակտ կարերիստ. Ամբողջ կյանքներդ լավ տեքստեր եք գրել ու մարդկանց թալանել, ոչնչացրել: Ասել եք, առաջ Հայաստան ու մտցրել ցեխը, հզոր բանակից եք խոսացել ու տուշոնկա գողացել: Հասարակությունը դուք եք բաժանել, կեղեքել, բանտարկել, ստորացրել ու քշել երկրից` լավ տեքստեր ասելով: Բա ինչու՞ այն ժամանակ Սերժին չէիր ասում.

-Արի կամուրջ գցենք օդամղիչ զենքով ջահել տղուն 9 տարի չնստացնենք կամ տոնածառ դնողին բաց թողնենք: Կամ հաց բերողը մեռնում է, արի բաց թողնենք: Դուխդ չէ՞ր հերիքում:

Հայկին անվանում ես թույլ, անվստահ, ինքնասիրահարված հասարակության վրա թքած ունեցո՞ղ: Դու ու քո շեֆը մարդկանց կարծիքը հաշվի չառնելով, նսեմացնելով եւ ծաղրելով ապրել եք վերջին 20 տարին, հիմա Հայկո՞ն ա թույլ:

Այո, Հայկը իր միտքը լավ չի արտահայտել, ու այո հաճոյանալու մասով եւ հասարակության աչքերի մեջ թոզ փչելու հարցում նա ձեր փորձը չունի, բայց Հայկը մաքուր ու ազնիվ մարդ է: Ակնհայտ է ինչ է ուզեցել ասի եւ ակնհայտ է, որ դու հիմա դրանից ուղղակի օգտվում ես: Դե, պատրաստ եղիր պատասխանը լսել:

Այնքան վատն ես, Վիգեն ու թույլ, որ քեզ վստահ զգալու համար Հայկին բիգուդիով տղամարդ ես անվանում եւ ծաղրածու:

Այդ ծաղրածուն վերջին 20 տարին ձեր գաղջ երկրում մարդկանց ժպիտ ու ուրախություն է նվիրել, աշխատատեղեր ստեղծել, դուք ի՞նչ եք արել, ի՞նչ: Հայկը նկարահանումից հետո բիգուդին կարող է հանել եւ գրիմը մաքրել, դուք ինչպե՞ս եք ձեր բիգուդիով հոգիներից ազատվելու եւ կեղտոտ ձեռքերն ու լեզուները մաքրելու:

Ես մարդ չգիտեմ, ով Հայաստանը լքել ա Հայկի վատ սերիալների համար, բայց տասնյակ հազարավոր մարդ գիտեմ , որ քո ու քո շեֆի նմանների պատճառով տները ծախել են եւ ընտանիքով հեռացել սեփական հողից:

Հայկը իր տեքստը կուղղի, օր օրի ավելի լավ կխոսի ու գործ կանի , իսկ դու ու քո լավ խոսացող գործընկերները նենց եք ապրել ու գործել, որ սկի ընտրության չեք կարողանում մասնակցել:

Ու զգուշացնում եմ քեզ, Աշոտյանին, Շարմազանոնովին, Սերժ Սարգսյանին , բոլորիդ ով կա այդ արհեստվարժ դատարկախոս ռեւանշիստների կուտոկում, Չհամարձակվեք սպեկուլյացիաներով զբաղվել, ժողովրդի աչքին թոզ փչել ու փորձել մեզ վիրավորել ու խաբել:

Ձեր ամեն մի ասածին այնքան բան կասեմ, տանից կամաչեք դուրս գալ: Չնայած , դուք ի՞նչ գիտեք ամոթն ինչ բան ա»: