Հայկ Մարությանի արված ՝ «Մեր թիմի դեմը խաղ չկա», ինչպես նաև «Մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են» արտահայտությունները բուռն քննարկման առիթ դարձան համացանցում և մեծ աժիոտաժ ստեղծեցին Հայկի հայտարարության շուրջ՝ ֆեյսբուքահայությանը, սովորականի ու անպայանի պես, բաժանելով «սպիտակների» ու «սևերի»: Թեմայի շուրջ, Yelaket.am-հետ զրույցում, խոսեց ու իր դիրքորոշումը հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Հայկ Մարությանը, իհարկե, քաղաքացիական ակտիվ գործունություն է ծավալել, բայց որպես քաղաքական գործիք, ոչ պրոֆեսիոնալ է և սա իր ամենակոպիտ սայթաքումներից մեկն էր՝ քարոզարշավը սկսելուց առաջ:

Նա պետք է հասկանա, որ ներկայացնում է իշխանություն, որը, այս պարագայում, պատասխանատու է հասարակության առաջ: Շատ վտանգավոր է, որ ղեկավարության ներկայացուցիչը հանդես է գալիս նման կոպիտ հայտատարություններով», ասում է քաղաքագետն ու նկատում՝ «Հայկ Մարությանը գիտի, որ ժողովորդը մերժեց Սերժ Սարգսյանի վարչկազմին՝ հասարակությանը սև-սպիտակների բաժանելու համար:

Շատ լավ կլինի, որ ՔՊ կուսակցության անդմաները և քաղաքապետի հիմնական թեկնածու Հայկ Մարությանը, ավելի զգույշ և զգոն լինեն: Ակնալում եմ, որ Պրն. Մարությանը, ներեղություն խնդրի հասարակությունից»: