ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն այն մասին, որ վերջինս մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

«Բոլոր նրանք, ովքեր ՀՀ օրենքով խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակ հնարավորություն կունենան մասնակցելու ընտրություններին եւ ցանկություն կունենան, կմասնակցեն»,- նշեց վարչապետը։

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Sputnik Արմենիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կմասնակցի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Միաժամանակ հիշեցնենք, որ «Մարտի 1-ի գործով» Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Երկրորդ նախագահը գործում ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Ապա վերաքննիչ դատարանը ազատ արձակեց Քոչարյանին անձեռմխելիության հիմքով։