Զաքար Խոջաբաղյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ինչի՞ վրա եք զարմացել, որ (ԱՆ)Կարգին Հայկոն հասարակությունը բաժանում է Սև ու Սպիտակ բևեռների՞։

Իսկ ինձ մի քիչ այլ բան է մտահոգում՝ էն, որ էդ բաժանումը արդեն տևական ժամանակ է արվում է։ Ու ոչ միայն Վանոյի, ԼՏՊ-ի, կամ ՀՀԿ-ի օրոք... այլև հատկապես հաճախակի է դարձել վերջին շրջանում...
Մոռանում ե՞ք։ Դե հա՛, մարդկային հիշողությունն էդպես է, մոռանում է՝ ինչից էլ միշտ օգտվում են տարատեսակ ուժեր։ Եւ էդ ուժերը ոչ պատահականորեն, ընդգծված հակակրանք ունեն լավ հիշողություն ունեցողների հանդեպ...

Հիշում ե՞ք, սրանից առաջ էլ «Փաշինյանի կադրերից» մեկի՝ Արարատ Միրզոյանի (արդեն նախկին) խոսնակ Կարպիս Փաշոյանը հանրությունը բաժանեց՝ «բանականություն ունեցողների» և «ռազմահայրենասիրական շիզոֆրենիկների», դրանից հետո, էդ ակտի հետ կապ ունեցող մի այլ կարկառուն դեմք՝ Սիվիլթասից Թաթուլը Հակոբյան, հայտարարեց, որ սա պայքար է «ազատականների և ազգայնականների, քաղաքացիների և հայրենասերների միջև...»։

Մնում է հասկանալ, թե «սևերն ու սպիտակներ» էստեղ ովքեր են...

Զարմանում ե՞ք, իսկ ես մտահոգվում եմ, որ սա մանր-մանր վեր է ածվում օրինաչափության...

Ու բոլորովին տարօրինակ չէ, որ «Իմ քայլը» շարժման մեջ ներթափանցած տարատեսակ սորոսականները, ամեն հայտարարությունից հետո փորձում են էս կամ էն կերպ սրբագրել իրենց թիմակիցների բըլթերը։ Իսկ որ ավելի մտահոգիչ է՝ որ ամեն բըլթից հետո ոչ մի անգամ նրանցից և ոչ մեկը չի փորձել ընդունել իր սխալը, էլ չասեմ՝ ներողություն խնդրել։ Այլ հանրությանն է մեղադրել իրեն սխալ հասկանալու մեջ։

Իսկ այ Նիկոլ Փաշինյանը՝ ճիշտ հակառակը, սխալին սխալ ասել գիտի։ Մասնավորապես Հայկոյի հետ կապված իր կարծիքում նշել է.

«Հայկ Մարությանի ձևակերպումներն այնքան էլ ճշգրիտ չեն եղել։ Ես կարծում եմ, որ ցանկացած մեր հայտարարություն, ցանկացած քաղաքական hայտարարություն պետք է տեղավորվի սիրո և համերաշխության հեղափոխության մեջ։ Այնպես որ, կարծում եմ, որ մենք ավելի վառ գույների մասին պետք է խոսենք, քան սևի ու սպիտակի»։

© ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան»

Կրկին ուշադրություն եմ հրավիրում, որ նա շեշտել է, որ ՀԵՆՑ ՀԱՅԿԻ ձևակերպումները չեն ճիշտ, այլ՝ ոչ թե հանրության ընկալումները։ Ու Նիկոլ Փաշինյանը ՄԻԱԿՆ Է ամբողջ «թիմում», որը նման ձևակերպումներ է տալիս։

Օր-օրի ընդգծվում են Նիկոլ Փաշինյանի և «իր» թիմի արմատական, էական տարբերությունները։ Ես ուղղակի զարմանում եմ, թե ո՞րն է պատճառը, որ կադրային քաղաքականության մեջ դեռ շարունակվում է վատթարագույնի տարբերակի առաջմղումը։ Հուսամ՝ քանի դեռ «Իմ քայլը» շարժումը բոլորովին չի վերաձևափոխվել «իմ քՅարը» կամ «իմ քյալը» շարժման, անհրաժեշտ հետևություններ կարվեն։
Այլապես, սրվում է այն համոզմունքս, որ Նիկոլ Փաշինյանը «իր» թիմի ձեռքին գերի է։

Իսկ ո՞վ է «իր» թիմը։
«Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի (հետաքրքիր է՝ ում վերադարձի) հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի կազմում առնվազն երկուսը ԼԳԲՏ ու Սորոսի ֆոնդի հետ կապված դեմքեր են՝ Լարա Ահարոնյանը և Մարո Մաթոսյանը (Մարոյի և ԼԳԲՏ թեմաների կապի մասին նույնիսկ հիմնադրամի պաշտոնական էջում է գրված՝ նրա կենսագրականում)։ Ի դեպ, Հայկ Մարությանի առաջադրման հետ կապված մի քննարկումից պարզ է դառնում, որ իրենց թևը բավականին աշխատանք է տարել հենց Հայկի առաջմղման համար։

Նույն հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նախագահն է Հայկակ Արշամյանը՝ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնից։ Այդ կենտրոնը, ի թիվս Սիֆիլիթաս ֆոնդի, Հանրային լրագրւթյան ակումբի և Թուրքական մի շարք հիմնադրամների 1 900 000 շվեցարական արժույթին համարժեք ֆինանսական աջակցություն է ստացել «հայ-թուրքական հաշտեցման համար»։ Էդ թեմայի ֆոնին հատկապես հետաքրքիր են նայվում Լարա Ահարոնյանի և նրա շրջապատի որոշ գրառումներն ու ակցիաները՝ բանակի, բանակաշինության և ռազմական գործի, ազգի, պետության, եկեղեցու և այլնի վերաբերյալ։

Նույն հիմնադրամի տնօրեն Հակոբ Սիմինդրյանը նախկինում «ՀԻՄԱ» նախաձեռնությունից էր։ Ովքեր մոռացել են՝ դա ուղիղ կերպով շաղկապված էր «հող խաղաղության դիմաց» թեզիսի ջատագով՝ Լևոն Տէր-Պետրոսյանի հետ։ Ի դեպ, նույն այդ նախաձեռնության անդամ էր նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, որը իրեն երկու փոխնախարար տարավ էլի Սորոսի ֆոնդի հետ կապակցված անձանց՝ Արևիկ Անափիոսսյանին և Հովհաննես Հովհանիսյանին, որոնք ընդգծված բացասական վերաբերմունք ունեն Հայ Եկեղեցու պատմություն առարկայի հանդեպ։ Իսկ Անափիոսյանը, գործնականում առաջ է տանում «Սևազգեստ Կանայք» կառույցի «խաղաղասիրական» թեզը, (որն առաջ տանողներից մեկն էլ, ի դեպի, դարձյալ նույն Լևոն Տէր-Պետրոսյանն է)։

Այս, ու էլի բազմաթիվ այլ դիտարկումներ, թույլ են տալիս մտահոգություն հայտնել, թե արդյո՞ք «քաղաքացիական պայմանագիրը» Նիկոլ Փաշինյանի թիմն է, թե՞ ճիշտ հակառակը՝ Նիկոլ Փաշինյանը «քաղաքացիական պայմանագրի» գերին է։

Հաջորդ հարցը՝ ո՞վ արեց հեղափոխությունը, ժողովու՞րդը, թե սորոսական էս թիմը, որն հիմա ինտենսիվ կերպով լցվում է պետական ապարատի բոլոր հնարավոր և անհնար տեղերը։
Եթե ժողովուրդը՝ ուրեմն կարիք կա Նիկոլ Փաշինյանին վերադարձնելու ժողովրդին, իսկ սրանց ուղարկելու «Սորոսի» գիրկը։

Այլապես, ստացվում է, որ ժողովուրդը հերթական անգամ իբրև գործիք է օգտագործվել արտաքին կորպորացիաների կողմից՝ իրենց կադրերին պետության գլուխ կարգելու համար, ինչպես դա եղավ Լևոն Տէր-Պետրոսյանի ժամանակ...

Հ.Գ.
Գրածս մտահոգություններին առնչվող բոլոր թեմաներով փաստացի ապացույցները բերված են նկարների տեսքով՝ գրառմանը կից։

Հ.Հ.Գ.
Ու հա, իսկական հակահեղափխականներին հենց Նիկոլ Փաշինյանի «թիմի» մեջ փնտրեք, քանի որ հենց նրանք են ամեն գնով վնասում Նիկոլ Փաշինյանի վարկանիշին, ինչը հնարավորություն կստեղծի է՛լ ավելի խորը կախվածության մեջ պահել Փաշինյանին իրենցից (իմա՝ արտաքին կորպորացիաներից)։ Էն մյուսները՝ մանր-մունր ռևանշիստներ են, որոնց առաջիններն օգտագործում են իբրև շիրմա...
Իսկ Փաշինյանի հեղինակության անկումը ձեռնտու չէ ՄԻՄԻԱՅՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ...» Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=42686&l=am