ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի վերջին՝ «Կամաց-կամաց, խնդրում եմ սովորեք, որ ես էլ չեմ երևալու, ինտերվյու չեմ տալու: Գործերի մասին ասելու եմ, բայց թույլատրելի սահմանում» հայտարություն հետ կապված, YN.am\Երևան Նյուզ/-ի հետ, իր տեսակետով կիսվեց քաղաքագետ Արա Պապյանը։

«Ծառայության ղեկավարը կարող է էապես սահմանափակել ելույթները և, իհարկե, նման փակ ծառայությանը բնորոշ է սահմանփակումը, բայց կառույցը պետք է փակ չլինի, հատկապես, երբ թևակոխում ենք ժողովրդավարության նոր փուլ:

Եթե ոչ ծառայության պետը, ապա մամուլի և հասարակության հետ կապերի ծառայությունները պետք է հնարավորինս տեղեկացված պահեն հասարակությանը»,- նշում է քաղաքագետը:

Նյութի աղբյուրը՝ yerevannews.am