Իմիջիայլոց, կառավարության անդամներից ով երկրորդ երեխան ունի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, կառավարության նիստի ժամանակ, երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազար դրամից 150 հազար դրամ դարձնելու օրինագծի քննարկման ժամանակ հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ քվեարկություն կազմակերպեց, թե ով ունի 3-րդ, 4-րդ ու 5-րդ երեխան:


«Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալը հաստատ մեծ մոտենցիալ ունի, որովհետեւ համարյա բոլոր հարցումների ժամանակ ձեռք բարձրացրեց: Երիտասարդ եք տարիքով, չնայած մենք էլ երիտասարդ ենք»,-ասաց Փաշինյանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ նշեց, որ 2016-ին ունեցել ենք 40 838 ծնունդ, 2017-ին՝ 37 841: Այսինքն մոտ 3 հազարով պակաս է եղել: 2018-ի առաջին 8 ամիսներին ունեցել ենք մոտ 1000 ծնունդով պակաս: Քանի որ այդ անկման կամ ավելացման 10 տոկոսը պայմանավորված է առողջապահությամբ, մենք մեր կողմից մեկ ծնունդին տրվող ֆինանսական միջոցների չափը մյուս տարի ավելացնելու ենք նաեւ այս նպատակով»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ հասնելու են նրան, որ որեւէ այլ փողի շրջանառություն չլինի ծննդատներում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ մյուս տարի նշված գումարը չի հերիքում եւ անհրաժեշտ է տարվա կեսից այդ գումարները ավելացնել. «Սա այն հարցն է, որ Ատոմ Ջանջուղազյանը պատրաստ է ամբողջ բյուջեն տրամադրել էդ գործին: Կարող եմ համոզված լինել»,-կատակեց վարչապետը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ առաջարկեց, որ զույգ երեխա ծնվելու դեպքում կրկնապատկել հանրագումարը, իսկ եռյակի դեպքում՝ եռապատկել: «Շատ լավ գաղափար է, կատարենք հնգամյակը 4 տարում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Սրան ընդդիմացավ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով. «ԵԲոլոր նրանք, որոնց զույգ չեն ծնվել, առանձնապես մեղավոր չեն, պետք չի նրանց պատժել: Այսինքն եթե մենք հնարավորություն ունենք երրորդ երեխայի համար գումար տալու տանք, միեւնույն է, հերթականությամբ է լինում ծնունդը»:

Թանդիլյանն էլ ասաց. «Երբ զույգ երեխա է ծնվում, ծախսերը կտրում եմ աճում: Այսինքն հասցեական թիրախային օգտակար ենք լինում զույգ երեխա ունեցողներին»:

Ի վերջո որոշվեց հարցը հետաձգել, որպեսզի այդ առաջարկված փոփոխությունները ներառվեն փաստաթղթում եւ ընդունվեն կառավարության հաջորդ նիստին:

Պայմանավորվեցին, որ փոխվարչապետի առաջարկը կներառվի նախագծում: