Չեմ բացառում, որ Մարտի 1-ի գործով կան ընդգրկված ոստիկաններ, որովետեւ եղել են ընդգրկված շատ մեծ անձնական տարբեր ստորաբաժանումներ, բայց դա չի նշանակում, որ բոլորը ենթակա են պատասխանատվության, կամ առհասարակ ենթակա են պատասխանատվության: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերով հարցուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանների ներգրավվածության հարցին:

«Ինքնին փաստաթուղթ կեղծելը քրեորեն պատժելի արարք է, թե ով է արել չեմ կարող ասել, արդոք հնարավոր է անել…եկեք ոչ մի բան չբացառենք, եթե այդպիսինները կան, թող պատասխանատության ենթարկվեն»,- նշեց Օսիպյանը:


Նա նաեւ նշեց, որ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ ցուցարարների մոտ զենք- զինամթերք չի տեսել. «Բայց փայտեր եւ այլն բոլորս էլ տեսել ենք: Այս հարցերն ուղղեք այն մարդկանց, ովքեր այդ օրերին եղել են վերադաս»,- ասաց Օսիպյանը՝ նշելով, որ Մարտի 1-ի գործով ցուցմունք տալու չի հրավիրվել:

Օսիպյանը նաեւ հավաստիացրեց, որ բացառում է Հայաստանում հանրահավաքների ժամանակ զոհեր լինեն: