Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն այն հայտնիներից է, ով շատ ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Նա հաճախ գրառում կատարելով՝ բարձրաձայնում է կարեւոր խնդիրների մասին, իր հույզերի մասին կիսվում է միկրոբլոգի իր էջի հետեւորդների հետ, նրանք էլ ի պատասխան՝ հեռուստահաղորդավարուհու հետ:

Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր, հմայիչ լուսանկար է հրապարակել, որում նա ներկայացել է թափանցիկ զգեստով: Նա կրում է նաեւ մեծ, աչքի զարնող ականջօղեր: Հաղորդավարուհին վառ դիմահարդարմամբ է: Իսկ գայթակղիչ լուսանկարին կից խոսելով կնոջ մասին գրել է.

«Կինը... աշխարհի քաոսի մեջ ամգամ՝ միշտ իր կանացիության համար կռիվս տվող ))) Մի քանի էլեմենտ և սովորական թվացող տեսքը զգեստն ընդգծվում է իր նրբությամբ, իսկ տրամադրությանը համապատասխան աքսեսուարը՝ դարձնում կերպարն ամբողջական։ Արդյունավետ ու սիրառատ օր բոլորիս)»:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որին կից նա խոսել էր մարդու ժպիտի մասին: Նա գրել էր.

«Մենք... պատերազմից ծնված, պատերազմում ապրած ու պատերազմող սերունդ, հավերժ երազող ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, թե Երկրից դուրս, թե ներս, ու մանավանդ՝ մեր մեջ։ Խաղաղությունը, երբ Տեսածներիցդ հետո դեռ կաս, ու կաս այնքան, որ ժպտում ես. անկեղծ ու լիասիրտ ժպտում՝ կյանքը սիրող ու աչքերի կայծկլտումով լի երեխայի նման։ Որոշ մարդկանց այդ Ժպիտը բարկացնում է, որոշներին՝ հիացնում, ես ժպտում եմ երկուսին էլ)

Կյանքի դառն ընդգծում է ամենասովորական երջանիկ պահն անգամ... էնպես որ ժպտա՝ դառնության միջից անգամ, թող քաղցրանա...»: