Գերագույն հրամանատարի կարեւորագույն հատկությունն ու հմտությունը դժվարության եւ օրհասական պահին հանրությանը, պետությանը, ժողովրդին, Զինված ուժերին համախմբելու կարողությունն ու ընդունակությունն է: Այս մասին «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես կարծում եմ, որ սա այսօր մեր ռազմաքաղաքական ամենակարեւոր առավելություններից մեկն է, որին ավելացել է նախկինում մեր ունեցած մյուս առավելությանը, ինչն էլ ուժեղ եւ մարտունակ բանակի առավելությունն է: Ադրբեջանը շատ երկար տարիներ իր դիրքորոշումներով ապացուցում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման իր պատկերացումը պատերազմն է: Սա նշանակում է, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլ ողջ հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի տալու անհրաժեշտ հակահարված»,- հավելել է նա:


Որեւէ մեկը, ըստ Նիկոլ Փաշինյանի, չի կարող մեզ հետ սպառնալիքների, հարկադրանքի, ուժի լեզվով խոսել. «Մեր զինվորներին ուզում եմ ասել՝ դուխով»: