Կրեմլի պալատում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին Մոսկվայից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը։

Սա Փաշինյան-Պուտին երրորդ հանդիպումն է։ Առաջինը տեղի էր ունեցել մայիսին՝ Սոչիում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում, երկրորդը՝ հունիսին՝ Մոսկվայում՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության խաղերի բացման արարողության շրջանակում։