Հայաստանը ղեկավարում է ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ ռուսական КГБ-ն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, «Վարդաշեն» ՔԿՀ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Շանթ Հարությունյանը։

«Չնայած ես գիտեմ, որ Հայաստանը չի ղեկավարում Նիկոլ Փաշինյանը, ինքը դերի մեջ ա, ղեկավարում է ռուսական КГБ-ն ու դա ապացուցում է Վանեցյանի ասածը։ Ասենք ես եմ արդարադատության նախարարը, ասեմ ընկեր Վանեցյան, դու ո՞վ ես՝ Շանթ Հարությունյանին առաջարկում ես դուրս գալ, հիմա առողջապահության նախարարն էլ ասի՝ արի բաց ռեժիմ դուրս արի, ինչ է կաբինետի անդամ է», - ասաց Շանթ Հարությունյանը։