Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի10-ին սկսում է իր աշնանային նստաշրջանի աշխատանքները:

Օրակարգում ընդգրկված է 29 հարց, այդ թվում ՍԴ անդամ ընտրության, Վճռաբեկ դատարանի նախագահի, Վճռաբեկ դատարանի դատավորի, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, Հաշվեքննիչ պալատի անդամի, Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրությունները: