Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Սա առաջին դեպքը չէ, երբ գրավի դիմաց ազատ են արձակում հանցագործության մեջ մեղարվող անձին, որից հետո անմեղ ճանաչում: Այս մտահոգության շուրջ Yelaket.am\Ելակետ լրատվականը–ը զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ, ով հետաքրքիր պարզաբանումներ տրամաբադրեց:

«Իմ կարծիքով, եթե ունեին բավականին մեծ ապացույցներ և այն վախը, որ Սերժ Սարգսյանի եղբորորդին կարող է ազդել նախաքննության վրա, երևի պետք է ազատ չարձակեյին:

Չեմ բացառում նաև քաղաքական պատճառները, ինչպես նաև ՝ Հայկ Սարգսյանը կարող է ազատ արձակված լինել այլ երկրից հնչած հորդորով, չեմ բացում փակագծերը, բայց դա էլ չի բացառվում», - նշեց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր չի ճանաչում: