Այսօր քարոզարշավը մեկնակելու են «Իմ քայլը» դաշինքը և «Ժառանգություն» կուսակցությունը: Ինչպես հայտնի է, մինչ քարոզարշավի սկսվելը, «Իմ քայլը» աչքի ընկավ մի քանի խախտումներով, որը միանգամից քննարկման առիթ դարձավ հասարակության շրջանում: Ընտրությունների վրա, խախատումների ազդեցության մասին, Yelaket.am\Ելակետ լրատվականը -ը զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ, ով մասնավորապես նշեց՝

«Իհարկե խախտումները կան՝ որքան էլ Հայկ Մարությանը բացատրեց, որ մեկ օր հետո է լինելու քարոզարշավը, կարելի էր դրանք փակել և բացել քարոզարշավի օրը, բայց նաև կարծում եմ, որ պաստառների վրա այդչափ կենտրոնանալ պետք չէ: Կցանկանայի, որ նույն «Իմ քայլը» և մնացած քաղաքական ուժերը, ովքեր պայքարում են Երևանի քաղաքապետի պաշտոնի համար, սևեռվեյին իրենց ծրագրերի վրա, ներկայացնեյին ինչ տեսակետներ ունեն Երևանի մաքրության, կանաչապատման, խայտառակ տրասնպորտի բարելավման վերաբերյալ:

Երևանցին պետք է ընտրի ծրագրերը, և ոչ քաղաքական գործիչներին: Ես շատ կուրախանամ, երբ արձանագրեմ, որ ժողովուրդը գնում է ոչ թե անձ-կուսակցությունների հետևից, այլ ծրագրերի»: 

Նյութի աղբյուրը՝ yelaket.am