Սա գնահատում եմ որպես մարտի 1-ի քննությանը խանգարելու փորձ, այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ասել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը տարածված ձայնագրության մասին: Խաչատրյանը նշել է, որ արդեն հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ՀՔԾ պետը կարծում է, որ գաղտնալսված խոսակցության հրապարակումը միտված է ՀՔԾ և ԱԱԾ գործունեությունը կասեցնելուն, որոնք փորձում ենք վերացնել կոռուպցիան, ժողովրդից թալանված միլիարդները, պատասխանատվության կանչել մարդասպաններին: «Սա խղճուկ փորձ է մեզ կանգնեցնելու, բայց հավատացեք, չենք ընկճվելու, կատարելու ենք մեր գործը», – ասել է Խաչատրյանը:

Խաչատրյանի կարծիքով, ձայնագրությունը հրապարակել են նախկինում իշխանություն ունեցած անձինք, որոնք ներգրաված են կոռուպցիոն սխեմաներում, անցնում են մարտի 1-ի գործով: