ՀՀ ոստիկանությունը և ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը այս պահին չեն ցանկանում տեղեկություն տրամադրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բարձրաստիճան պաշտոնյաներին և իրենց թիկնազորին զինաթափելու վերաբերյալ հանձնարարության ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքից:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Արմենպրես»–ին ասացին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարության կատարման ընթացքի մասին կզեկուցվի անձամբ իրեն:

«Եթե այդ մասով ինչ-որ տեղեկություն ունենանք` պաշտոնապես կհայտնենք»,- ասացին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Իսկ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնեցին, որ ներկա պահին այդ մասով մամուլին փոխանցելու տեղեկատվություն չունեն: