Կոտայքի մարզում այսօր՝ սեպտեմբերի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ժամը 20:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 22 ՏՍ 375 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Զովունի գյուղի սկզբնամասում՝ գլխավոր փողոցում, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Վրաերթի ենթարկված կինը տեղում մահացել է, իսկ երեխան քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ երեխան նույնպես մահացել է:


Վարորդը փախուստի չի դիմել, նրան տեղափոխել են ոստիկանության Նաիրիի բաժին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վարորդի ինքնությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նշված հատվածում հաճախակի են լինում ավտովթարներ, վրաերթեր: