Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան անդրարաձել է Ելք դաշինքի գործընկերների հայտարարություններին: Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե իրենց հեղափոխական հռչակած որոշ ուժեր ՀՀԿ-ի հետ «խաղեր են տալիս», քուչեքում ու ռեստորաններում բանակցում են, Ելք դաշինքի պատգամավոր, Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն ասել էր. «Ի՞նչ անենք, ՀՀԿ-ականներին ընդհանարպես չբարևե՞նք»:

Լրագրողներն այսօր Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է վերաբերվում իր գործընկերների այս հայտարարություններին:

«Այսինքն՝ այդ հայտարարությունից կարո՞ղ ենք հասկանալ, որ հենց իրենք են, որ խաղեր են տալիս: Եթե իրենք չեն, ինչո՞ւ են արձագանքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: