Բարձրացվել են նախկինում գործող ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի և հարկերի վճարման ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները:

Այս առնչությամբ, ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.


«ՀՀ կառավարության 09.08.2018թ. N938-Ն որոշմամբ, որն ուժի մեջ է մտել ս.թ. սեպտեմբերի 15-ից, փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 30.07.2015թ. N865-Ն որոշման մեջ, որի ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի ուժի մեջ մտնելու հետեւանքով ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանք¬ների ակնհայտ առեւտրային չափաքանակների վերանայման, ինչպես նաեւ վերը նշված որոշ¬ման կիրարկման ընթացքում գործնականում ծագած մի շարք խնդիրների լուծման անհրաժեշտու¬թյամբ:

Մասնավորապես, 09.08.2018թ. «Հայաստանի Հանրապետության կառա¬վարության 2015 թվականի հուլիսի 30-ի N865-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության N938-Ն որոշմամբ ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների ակնհայտ առեւտրային չափաքանակները համապատաս¬խա¬նեցվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20.12.2017թ. N107 որոշմամբ սահմանված Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի եւ հարկերի վճա-րման ներմուծվող ապրանքների քանակական նորմերին: Բարձրացվել են նախկինում գործող ինչպես Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետ¬ություններից ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի եւ հարկերի վճարման ներմուծվող ապրանքների ակնհայտ առեւտրային չափաքանակները:

Միաժամանակ, կարգավորվել են նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N865-Ն որոշման կիրարկման ժամանակ առաջացած խնդիրները, կատարվել են ապրանքների չափման միավորների հստա-կեցումներ:

Կից ներկայացվում է նաեւ 09.08.2018թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N865-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության N938-Ն որոշմամբ սահմանված չափաքանակների եւ նախկինում գործող չափաքանակների վերաբերյալ համեմատական տեղեկանքը»:

Մանրամասների համար կարող եք ծանոթանալ այստեղ: