ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի պատասխանները NEWS.am-ի հարցերին:

Օրեր առաջ վարչապետը Ռոբերտ Քոչարյանին և իր շրջապատին քաղաքական դիակ անվանեց: Անցել է 3 օր բայց Դուք որևէ կերպ չեք արձագանքել:


Մենք միտումնավոր չենք արձագանքել Փաշինյանի այդ հայտարարությանը: Նախ, չենք ուզում իջնել այդ մակարդակի: Բացի այդ, կարծում ենք, որ պետք է որոշակի ներողամտություն ցուցաբերենք: Չէ որ Դավթաշենի հայտնի ելույթից հետո արդեն շատերին պարզ դարձավ, որ նրա մոտ ինչ որ խնդիրներ են առաջ եկել: Եվ այդ խնդիրները ոչ թե արձագանքելու, այլ անհանգստանալու առիթ պետք է դառնան: Մարդը պետության ղեկին է:

Այսօր Yerevan.Today կայքում տեղի ունեցած խուզարկության վերաբերյալ մեկնաբանություն ունե՞ք:

Այդ խուզարկությունը բազմաթիվ հարցեր է առաջացրել: Առաջիկայում, երբ որոշակի մանրամասներ պարզվեն տեղի ունեցածի վերաբերյալ, անպայման կրկին կանդրադառնամ Ձեր հարցին: