«Իրատես» թերթը գրում է. ««Իմ քայլի» ու ԲՀԿ-ի միջև սկիզբ առած փոխհրաձգությունը դեռ շատ ջուր կվերցնի: ԲՀԿ-ում բավականին կոշտ են տրամադրված, իշխանության թևը ևս չի զիջում: ԲՀԿ-ին մեղադրում են ընտրակաշառք բաժանելու մեջ, իսկ վերջիններս էլ հատիկ առ հատիկ ներկայացնում են, թե նախկին իշխանության ինչ կադրեր են հեղափոխականների ցուցակում հայտնվել:

Առաջիկայում սրացումների պակաս չի զգացվելու, քանի որ ԲՀԿ-ամերձ աղբյուրները վստահեցնում են, որ գնալու են մինչև վերջ, աշխատելու են ամեն գնով ստանալ շատ երևանցիների ձայներ:

Իսկ «Իմ քայլի» քարոզարշավն ամբողջովին իր ուսերին տանող Նիկոլ Փաշինյանը հանրությանը ուղերձ է հղել դեռ վաղուց, որ իրենք «սպիտակներն» են, իսկ մյուսները՝ «սևերը»: Հայկ Մարությանը որպես քաղաքապետի առանձին թեկնածու չի էլ դիտարկում:

Բոլորը Նիկոլ Փաշինյանի և մյուս ուժերի միջև են տեսնում ընտրությունը, իսկ վարչապետը փորձում է առայժմ «նուրբ» ձևով ԲՀԿ-ին հասկացնել, որ մտադիր չէ մի քայլ անգամ զիջելու: Կառավարությունից ոմանք պնդում են, որ հնարավոր է ինչ-որ պահի Փաշինյանը «կատաղի», և նրա թիրախում հայտնվի հենց Գագիկ Ծառուկյանը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: