ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մի քանի օրով ԱՄՆ աշխատանքային այցի հետաձգումը Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելու համար պարզ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի համար իր լոկալ քաղաքական շահերը եւ ներկայացումները շատ ավելի կարեւոր են, քան Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ պետական մոտեցումները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Ափսոս, որ Թրամփի հետ պաշոտնական հանդիպումը այդպես էլ չի ստացվում»,-հավելել է նա:

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել է, որ մի քանի օրով հետաձգել է իր աշխատանքային այցը ԱՄՆ՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելու համար:

«Ես պետք է մեկնեմ Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, եւ այնպես էր ստացվում, որ ոչ մի կերպ չէր հարմարվում. ինձ անընդհատ ասում էին՝ գրաֆիկը այնպիսին է, որ պետք է սեպտեմբերի 22-ին կամ սեպտեմբերի 21-ին գնալ։ Ես քվեարկելու համար ամեն ինչ հետաձգել եմ եւ դասավորել եմ այնպես, որ սեպտեմբերի 23-ի առավոտյան քվեարկեմ ու դրանից հետո մեկնեմ Նյու Յորք: Ես նկատի ունեմ՝ այդ մի ձայնի կարեւորությունը ընդգծելու համար»,-շեշտել էր Փաշինյանը: