Նիկոլ Փաշինյանն ամենախարիզմատիկ լիդերն է, իսկ Սամվել Ալեքսանյանը՝ մրցակիցը չունեցող կազմակերպիչը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը:

«Նիկոլն ամենախարիզմատիկ լիդերն է, որ վերջին տասնամյակներում ունեցել է մեր երկիրը: Այդ փաստը չի հարցնում ոչ ոքի համաձայնությունը: Ինչքան էլ վրիպումներ ու սայթաքումներ ունենա, ինչքան էլ քննադատվի, միեւնույն է` նրա պես ու նրա չափ ոչ ոք չի կարողանում խոսել ժողովրդի սրտից, ժողովրդի լեզվով, եւ նա չի դադարում որեւէ վայրկյան զարմացնել ժողովուրդ ճանաչելու ֆանտաստիկ կարողությամբ…


P.S. Միաժամանակ ասեմ նաեւ, որ Սամվել Ալեքսանյանը եղել եւ մնում է մեր երիտասարդ պետականության բոլոր կառուցակարգերի մասշտաբով ամենաբարձրակարգ ու մրցակիցը չունեցող կազմակերպիչը»,-գրել է նա: