Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր բավարարել է պաշտոնական կողմի միջնորդությունը եւ գրավի դիմաց ազատ է արձակեմ Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանին։ Այս մասին տեղեկացնում է նրա պաշտպան Գեղամ Հակոբյանը։ Հիշեցնենք՝ Արթուր Ասատրյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ ետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Նույն քրեական գործով ձերբակալվել են ևս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ: