Բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր՝ սեպտեմբերի 21–ին, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

 Անկախության 27–րդ տարեդարձի կապակցությամբ «Եռաբլուր» են այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Կառավարության անդամներ, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։