Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ II-ը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ուղերձում ասված է. «Շատ ուրախ եմ Ձեր ազգային տոնի առթիվ Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքները, հատկապես այս տարի, երբ Հայաստանը նշում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման հարյուրամյակը, եւ իմ ջերմ բարեմաղթանքները՝ հաջողություններ ու երջանկություն մաղթելով Հայաստանի ժողովրդին առաջիկա տարում:
Սա առիթ է հիշել մեր երկրների միջեւ սերտ պատմական կապերը, եւ ակնկալում եմ, որ մեր բարեկամությունը եւ համագործակցությունը շարունակական կլինի»: