Քաղաքական փոփոխությունները չեն կարող ազդել Հայաստանի անկախության վրա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«1991 թվականի սեպտեմբերի 21-ին մենք ձեռք ենք բերել անկախություն եւ ինքնակառավարվում ենք շատ հզոր կերպով, իսկ քաղաքական փոփոխությունները, քաղաքական վայրիվերումները չեն կարող ազդել մեր անկախության վրա, հակառակը՝ ամրապնդում են»,–նշեց նա:


Դիտարկմանը, թե Հայաստանը, լինելով փոքր երկիր, կարո՞ղ է լրիվ անկախ լինել, նա նկատեց. «Մեր երկիրը ինչքան կա, այնքան կա, մենք դիմագրավում ենք եւ ազդում ենք բոլոր գործողությունների վրա»։

Հարցին՝ իշխանափոխությունից հետո մեր ինքնուրույնությունն ավելացե՞լ է, նախարարը պատասխանեց. «Սա գործընթաց է։ Ոչ մի քաղաքական գործընթաց չի կարող ազդել մեր անկախության վրա, միայն ամրապնդվում է»։