Հայաստանում մեկնարկեց լռության օրը: Կեսգիշերից արգելված է Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների ընտրարշավի շրջանակում ցանկացած քարոզչություն:

Քվեարկությունը տեղի կունենա կիրակի ժամը 08.00-ից մինչեւ 20.00:


Ավագանու 65 տեղի համար պայքարում են 12 քաղաքական կուսակցություններ եւ դաշինքներ: Համամասնական ցուցակները գլխավորող անձինք Երեւանի քաղաքապետի պոտենցիալ թեկնածու են: