Իլհամ Ալիևը «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել, որով քննադատել է Երևանի ավագանու ընտրություններին միջազգային դիտորդների տված դրական գնահատականը, այն դեպքում, երբ ընտրությունները դեռ չեն կայացել և դրանց վերաբերյալ որևէ արձագանք դեռևս չի հնչել:

«Միջազգային դիտորդների դրական արձագանքը Հայաստանի Հանրապետությունում կայացած նոր ընտրություններին պետք է հերքվի», գրել է Ալիևը:

Ալիեւի վիճակը հասկանալի է. հայերը երկրորդ նախադեպն են ստեղծում: Առաջինը խաղաղ ու անցնցում հեղափոխությունն էր եւ հակաժողովրդավարական վարչակարգի հեռացումը, երկրորդը՝ ընտրողի ազատ կամարտահայտման վրա հիմնված ընտրությունը:

Հետխորհրդային ժամկետանց վարչակարգերի եւ հատկապես Ալիեւի համար Հայաստանի օրինակը խիստ մտահոգիչ է: Այդ երկրների ժողովուրդները թավշյա հեղափոխությունից հետո հարցնում էին՝ ինչու հայերը կարող են, իսկ մենք՝ ոչ: Զուր չէ, որ Ալիեւը վերջին ամիսներին նույնիսկ «մոռացել» է Արցախը եւ իր ելույթներով ու գրառումներով փորձում է նսեմացնել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, եւ այդպիսով ընկնում անհեթեթությունների մեջ:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am