Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է տվյալներ հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններից: 125 տեղամասերից ստացված նախնական արդյունքների համաձայն՝ Իմ քայլը դաշինքը ստացել է 73924 ձայն կամ 81.58%-ը:

Երկրորդը 5975 ձայնով (6.59%) ԲՀԿ-ն է: Լույս դաշինքը ստացել է 4479 քվե, որը կազմում է 4.94%:

Մյուս կուսակցությունները 2%-ից պակաս են հավաքել: