․․․հայրենիքը սկզբում ինձ համար մի հողաթումբ էր․ փոքր էի, ու այդ հողաթմբի մոտ ամեն անգամ լսում էի՝ <<մեր հայրենիքը դու ես>> արտահայտությունը․․․․հետո ծանոթացա այդ հողաթմբի ընկեր հողաթմբերի ու իրենց պատմությունների հետ, հետո արդեն՝ անծանոթ հողաթմբերի հետ․․․․ ու հայրենիքս սկսեց գնալով մեծանալ․․․․ արդեն տարիներ անց ես հասկացա, որ հայրենիքը ոչ միայն հողաթմբեր ու հողակտորներ են, այլ քո լեզուն է, քո պատմությունը, քո մշակույթը․․․սկսեցի էն հողաթմբերի պես սիրել նաև հայոց լեզուն, հայոց պատմությունը, մշակույթը․․․․

մի քիչ էլ մեծացա ու հասկացա, որ մինչև ես պարզապես սիրում եմ, այդ ընթացքում մի բժիշկ հայի կյանք է փրկում, մի ուսուցիչ հայոց լեզու է սովորեցնում, մեկ այլ ուսուցիչ՝ Տիգրան մեծի կերպարն է ներկայացնում պատանիներին․․․մինչ ես երազում էի մեծ ընտանիքի ու զինվորական համազգեստով որդուս տեսնելու մասին՝ մեկ ուրիշն այդ ընթացքում ընտանիք կազմեց ու որդիներ ունեցավ․․․․ու ես հասկացա, որ հայրենաՍԵՐ լինելուց զատ, մարդ պետք է լինի նաև հայրենաՏԵՐ՝ սիրի, գործի ու նաև տեր կանգնի իր ունեցածին․․․ նրանք, ովքեր երբևէ դիպել են մեր մշակույթին, նրանք վնասել են մեր հայրենիքը․․․պատերազմները կան, եղել են ու կմնան ինքնության ու մշակույթի համար։ Ո՞վ էր Հայկոն նախկինում, ուզում եմ մոռանանք, ի՞նչ հարվածներ է հասցրել մշակույթին/մեծ կամ փոքր/ ու ի՞նչ մատուցել հասարակությանը, փորձենք դա էլ մոռանալ․․․ ես պարոն Հայկ Մարությանի/Կարգին Հայկոյի/ քաղաքապետ դառնալու փաստը որակում եմ որպես ԴԱՐՁԻ գալ․․․ու ուզում եմ հավատալ, որ նա այնքա՜ն բեղմնավոր ու արդյունավետ է աշխատելու այդ պաշտոնում, որ քավի իր բոլոր գործած <<մեղքերը>> մշակույթի հանդեպ։

Մեր հայրենիքը սկսում է հողաթմբերից ու ավարտվում է մեծ հողատարածքով, որտեղ լեզուն հայերենն է, ազգայինն առաջնային է, մեր ինքնությունն ամենակարևորն է, իսկ մեր մշակույթը՝ ներկայանալի․․․

Անուշ Զոհրաբյան