Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:

Հաջողվեց պարզել, որ հայցադիմում ներկայացնելու պատճառը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է եղել։ Այն վերաբերել է Ռոբերտ Քոչարյանին:

Հայցադիմումը դատարան մուտք է եղել սեպտեմբերի 17-ին: Գործը մակագրվել է դատավոր Հայարփի Զարգարյանին: