Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։30-ի սահմաններում Կորյունի փողոցի թիվ 25 շենքի դիմաց Opel մակնիշի 35 MՍ 962 համարանիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Dodge մակնիշի 13 DD 444 համարանիշի ավտոմեքենային։

Shamshyan,.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով Opel-ը գլխիվայր շրջվել է։ Վթարի հետեւանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։


Opel-ը շահագործվում է որպես տաքսի։