«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այսօր՝ սեպտեմբերի 25–ին, թթվածնի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածը 40–ամյա Վահրամ Գասպարյանն է՝ նույն արտադրամասի աշխատակից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանը։

Նրա խոսքով՝ պայթյունի հետևանքով ևս մեկ աշխատակից դեմքի շրջանում վնասվածք է ստացել, և այժմ բուժօգնություն է ստանում «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։